Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվարի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սենիկ Երանոսյանի գլխավորությամբ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057502/

 

Երևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. վերջինն էլ բախվել է մայթին գտնվող ծառերին

Այսօր՝ հունվարի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ «Բոհեմ» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Opel մակնիշի 34 QՍ 204 համարանիշի և Mercedes Vito մակնիշի 89 AC 898 համարանիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057513/

 

 

Երևանում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի դիմաց, ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու LADA-ն

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ փողոցում՝ «Հայրենիք» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 34 CT 953 համարանիշի և LADA 112 մակնիշի 90 ՕՏ 069 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնցից մեկը՝ «Աստղիկ», իսկ մեկն էլ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոններ են տեղափոխվել։ http://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057500/

 

«Սուր անկյուն» հաղորդաշարի արձագանքները .օգնելու ցանկություն է հայտնել հանրահայտ երգչուհին

Այս տարվա հունվարի 15-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի հրապարակած տեսանյութը, որտեղ ներկայացվում էր Այնթապ գյուղում ապրող Թովմասյանների անապահով ընտանիքի ծանր առօրյան, մեծ արձագանք գտավ ամբողջ աշխարհում։Անապահով ընտանիքին օգնելու նպատակով այսօր՝ հունվարի 30-ին, SHAMSHYAN.com-ին հայտնի երգչուհի Գայանե Սերոբյանը փոխանցեց տաք հագուստներ: http://shamshyan.com/hy/article/2017/01/30/1057453/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz