Gagik Shamshyan – Orva Vtarner – Pataharner – 30.01.2017

Նորաստեղծ ամուսիններին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից հանձնեցին նորածնի դին

Երեկ՝ հունվարի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Հունվարի 26-ի առավոտյան ժամը 6-ին, Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի բնակիչ, 19-ամյա Նարինե Բրոյանին, ով պատրաստվում էր երեխա ունենալ, տեղափոխել են Արմավիր քաղաքի ծննդատուն: Այնտեղ մի քանի բժշկական հետազոտություններ անցնելուց հետո Նարինեին հայտնել են, որ իր և պտղի հետ ամեն բան լավ է, և մինչև երեկոյան ժամը 6-ը նա կծննդաբերի:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/29/1057350/

Արտակարգ իրավիճակ Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին. ձյունն ամբողջովին փակել է ճանապարհը

Այսօր՝ հունվարի 29-ին, առավոտյան ժամը 06:00-ից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ, «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորութամբ, Վայքի «Ճանշին»-ի աշխատակիցները՝ «Ճանշին»-ի պետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների հետ՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, սկսել են Գնդեվազ գյուղից դեպի Ջերմուկ քաղաք տանող 3 կմ –ոց հատվածում ձնամաքրման աշխատանքները:Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուժեղ բուքը փակել է ճանապարհահատվածը և որոշ հատվածներում ձյան բարձրությունն անցնում է 2 մետրը:

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/01/29/1057334/

Ավտովթար Արաբկիր վարչական շրջանում, մերկասառույցի պատճառով BMW-ն բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։15-ի սահմաններում Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 35-ամյա Գոռ Նահապետյանը իր վարած BMW 745 ԼI մակնիշի 77 TT 745 համարանիշի ավտոմեքենայով Արղության փողոցում բախվել է նշված փողոցի 10/6 հասցեի դիմացի էլեկտրասյանը։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/01/30/1057396/

Վայքի հրշեջ-փրկարարները, Ճանշինականները ու ՃՈ-ն հատուկ տեխնիկաներով բացում էին ճանապարհը

Գրեթե 9 ժամից ավելի Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության (վարչության պետ Տիգրան Պետրոսյանի, վարչության պետի տեղակալ Հարություն Մարգարյանի) գլխավորությամբ, Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը (ջոկատի հրամանատար Ռուստամ Զոհրաբյանի) գլխավորությամբ, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ, Վայքի Ճանշինի մեծ թվով աշխատակիցների հետ, Ճանշինի պետ Կարո Գևորգյանի գլխավորությամբ, ուժեղ ձյան ու բքի պայմաններում կարողացան վերջապես բացել Երևան-Մեղրի ավտոճանապարհի Սարավանի ոլորաններից դեպի Սյունիքի Զանգեր կոչվող ճանապարհը։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, Ճանապարհային ոստիկաններն ու Ճանշինականները կատարեցին հերոսական աշխատանք և անգամ այն պայմաններում, երբ ուժեղ քամին նրանց գլխարկներն էր թռցնում։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/28/1057324/

Արտակարգ իրավիճակ Երևանում․ 3 կիլոմետրանոց խցանման պատճառով բժիշկները չկարողացան մոտենալ հիվանդին

Այսօր՝ հունվարի 29-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Վի-Էլ-Վի ընկերության կողմից կազմակերպված խաղարկությունը մի իսկական պատուհաս է դարձել բնակիչների համար։ Արդեն 2 ժամից ավելի է, ինչ Շիրազի, Մազմանյան և Սիլիկյան փողոցները հատվող խաչմերուկը հիշեցնում է ավտոշուկայի։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/29/1057359/

Երևանում բախվել են Toyota Land Cruiser Prado-ն և Opel-ը

Այսօր՝ հունվարի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Աջափնյակի մասնաճյուղի դիմաց, բախվել են Toyota Land Cruiser Prado մակնիշի 91 ՍՍ 999 համարանիշի և Opel մակնիշի 34 FO 759 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/30/1057414/

Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում.սառցալեզվակները մի իսկական պատուհաս են դարձել քաղաքացիների համար

Արդեն մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ինչպես շատ ու շատ բարձրահարկ շենքերի տանիքներից, այնպես էլ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 25 շենքի տանիքից կախված սառցալեզվակները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար, ինչպես նաև իրական վտանգ՝ այն անցորդների նկատմամբ, ովքեր կհամարձակվեն շենքի տակով անցնել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 36 մետր բարձրությամբ 12 հարկանի շենքի տանիքի եզրից կախված սառցալեզվալները վերացնելու համար անհրաժեշտ են այնպիսի մեքենա-մեխանիզմներ, ինչպիսիք են վերամբարձ կռունկները:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/29/1057354/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz