Լոռու մարզպետի կարգադրությամբ՝ վերջապես սկսվեցին Ուրասար-Կաթնաղբյուր ճանապարհը բացելու աշխատանքները

Երեկ՝ փետրվարի 24-ին, կեսօրից Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կարգադրությամբ Լոռու մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Վարդան Գևորգյանի և Լոռու ճանշինի պետ Սեյրան Դարբինյանի գլխավորությամբ սկսել են Ուրասար-Կաթնաղբյուր ավտոճանապարհից հեռացնել մարդաբոյ ձյունը, որը լցվել է ուժեղ բքի պատճառով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եղանակն արևային է, սակայն սաստիկ բուքը չի դադարում, և ճանապարհը բացելուց որոշ ժամանակ անց բուքը կրկին փակում է այն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Վանաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում տեղի ունեցավ 26-ամյա հերոսի հոգեհանգիստը

Այսօր՝ փետրվարի 24-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում սկսվեց Արցախի Հանրապետության պաշտպանական բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված N զորամասում զոհված Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, կապիտան, 26-ամյա Գոռ Խուդինյանի հոգեհանգիստը։ Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz