Ջրվեժ գյուղում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana-ն ու «06»-ը

Այսօր՝ փետրվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում Ջրվեժ գյուղի վարչական տարածքում «ճակատ-ճակատի» բախվել են Nissan Teana մակնիշի 35 CL 326 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 31 ՍԼ 004 համարանիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Փրկարարները հեռացնում են շենքերի տանիքների վտանգավոր սառցալեզվակները

Տևական ժամանակ է, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանի կարգադրությամբ մայրաքաղաքում հրշեջ-փրկարարները հսկայական աշխատանքներ են կատարում տանիքներին առաջացած վտանգավոր սառցալեզվակները հեռացնելու ուղղությամբ։Այսօր՝ փետրվարի 24-ին, ԱԻՆ ՓԾ Դավիթաշենի հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցներն ավտոսանդուղքի միջոցով Արաբկիր վարչական շրջանում Հ. Հակոբյան 4/46 շենքի տանիքից ու պատշգամբներից հեռացրեցին վտանգավոր սառցալեզվակները։

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Արագածոտնի մարզում ՌԴ քաղաքացին Scania մակնիշի բեռնատարով վթարի է ենթարկվել

Այսօր՝ փետրվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արագածավան-Գետափ ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում ՌԴ քաղաքացի, 36-ամյա Ալեքսանդր Յուլմյանը վարելով Scania մակնիշի T535 EC/163 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտոց և հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

3 անչափահաս երեխաների մայրը վրդովված է Աշտարակի քաղաքապետի վերաբերմունքից

Արդեն մի քանի օր է, Աշտարակ քաղաքի Գրիգոր Լուսավորիչ 1-ին շենքի 13-րդ բնակարանի բնակիչները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ընտանիքի մայրը՝ 31-ամյա Քրիստինե Գալստյանը, զայրացած ասում էր. «Էլեկտրիկի կրակած թվերի պատճառով քանի օր է՝ անլույս ենք։ Անչափահաս երեխաներս ՝ 14 տարեկան տղաս, 4 տարեկան և 8 ամսական աղջիկներս, որոնցից երկուսը թոքաբորբից նոր են բուժվել, ոչ միայն մթության մեջ են, այլև ցրտում։ Մի քանի անգամ բողոք եմ ներկայացրել էլեկտրիկին, որ իր գրած թվերը իմ ծախսած էլեկտրաէներգիայի դիմաց իրականությունից հեռու է, սակայն՝ ոչ մի օգուտ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

https://www.youtube.com/watch?v=QChQLFZtmyY
Խոշոր ավտովթար ու հրդեհ Ծովագյուղում. բախվել են վիսկիով բարձված բեռնատարը, Opel-ն ու 09-ը
Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար ու խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 18:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 74-րդ կմ հատվածում՝ Ծովագյուղի վարչական տարածքում, բախվել են Դիլիջան քաղաքի բնակիչներ, 39-ամյա Գարիկ Գևորգյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 34 CC 28 համարանիշի, 29-ամյա Էմիլ Ղազարյանի վարած Opel Vectra մակնիշի 15 ՏՍ 753 համարանիշի և, ըստ նախնական տեղեկությունների, Վրաստանի քաղաքացու կողմից վարած DAF մակնիշի XTX278 համարանիշի բեռնատար ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

https://www.youtube.com/watch?v=uYZcLMsoPy0
Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz