Խոշոր չափի հափշտակություն՝ «Ոսկու աշխարհ» տոնավաճառից. այն տեսանկարահանվել է տեսախցիկներով

Երեկ՝ հունվարի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում անհայտ անձը Խորենացի փողոցի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» տոնավաճառի թիվ 7 տաղավարից հափշտակել է ոսկյա զարդերի հավաքածու։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հափշտակությունը տևել է մի քանի րոպե և այդ ամենը տեսանկարահանվել է տեղադրված տեսախցիկների

33-ամյա վարորդը Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել պատին

Երեկ՝ հունվարի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում՝ թիվ 42 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Օրբելի փողոցի բնակիչ 33-ամյա Գոհար Մանուկյանը իր վարած Nissan մակնիշի 81 SZ 081 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Միկոյան փողոցի բնակիչ, 23-ամյա Աշոտ Արշակյանին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող

Խոշոր ավտովթար Երևանում՝. Nissan-ի վարորդը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հաստաբուն ծառի

Այսօր՝ հունվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Nissan մակնիշի 89 DD 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 հաստաբուն ծառի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Երևանում բախվել են Audi-ն ու Нива-ն. 6 վիրավորների մեջ 3-ը երեխաներ են

Երեկ՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Դավիթ Անհաղթ և Կ. Ուլնեցի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի բնակիչ, 25-ամյա Ռուբիկ Մկրտչյանի վարած Վազ 21214 մակնիշի 87 ՏF 007 համարանիշի և Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ Արեն Մարտիրոսյանի վարած Audi մակնիշի 04 RR 022 համարանիշի

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz