Ավտովթար Շիրակի մարզում. բախվել են ВАЗ 21010-ը և Mercedes-ը. 30-ամյա վարորդը հիվանդանոցում մահացավ

Այսօր՝ փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 97-րդ կմ հատվածում՝Երազգավորս գյուղի վարչական տարածքում, բախվել են Շիրակի մարզի Լեռնակերտ գյուղի բնակիչ, 30-ամյա Լևոն Բաղդասարյանի վարած ВАЗ 21010 մակնիշի 35 FD 228 համարանիշի և Շիրակի մարզի Բայանդուր գյուղի բնակիչ, 57-ամյա Մուրադ Արզումանյանի վարած Mercedes մակնիշի 34 RZ 747 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքվ ВАЗ 21010-ի վարորդ Լ. Բաղդասարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ախուրյանի բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Երևանում ռազմագիտության դասատուն ընտանիքի 10 անդամներով հնարավոր է՝ հայտնվի փողոցում

Արդեն 2 օր է, Էրեբունի վարչական շրջանում բնակվող Գյոջագյոզյանների ընտանիքի անդամները գիշերում են՝ ահը սրտներում. ամեն րոպե սպասում են, որ հնարավոր է՝ տունը փլուզվի։

Ազատամարտիկների 144 տան տանիքը այս տարվա տեղացած ձյան ծանրությունից ամբողջովին վնասվել է։ Անգամ քարե պատն է փլվել, իսկ մնացած պատերն էլ թեքվել և լուրջ վտանգ են ներկայացնում իրենցից։ Մանրամասները՝

 

Բեռնատարը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել դաշտում

 

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են մաճառով բարձված բեռնատարն ու 08-ը

Այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Արտաշատ ավտոճանապարհի Այնթապ գյուղի վարչական տարածքում բախվել են Մխչան գյուղի բնակիչ, 55-ամյա Գառնիկ Հարությունյանի վարած ГАЗ 53 մակնիշի 34 DF 372 համարանիշի և Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, 23-ամյա Ռոբերտ Սիմոնյանի վարած ВАЗ 2108 մակնիշի 35 FՏ 456 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի արդյունքում, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz