Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած վարորդների «երկաթյա նժույգներով»

 

Այսօր՝ փետրվարի 18-ին, Երևանի ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքը կրկին լցվել է օրինախախտ վարորդների մեծ թվով ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 35 ավտոմեքենա, որոնցից 29-ի վարորդները վարել են ոչ սթափ /խմած/ վիճակում։ Մի մասի մոտ բացակայել է վարորդական իրավունքի վկայականը, իսկ որոշ մասն էլ պարզապես անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։
Մանրամասները`http://shamshyan.com/hy/article/2017/…

 

 

Արարատի մարզում վարորդը Mercedes-ով բախվել է բետոնե սյանը, այնուհետև գազատար խողովակին

Երեկ՝ փետրվարի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Երևան քաղաքի Արաբկիր 26 փողոցի բնակիչ, 33-ամյա Հայկ Մկրտչյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի Դիմիտրով գյուղի վարչական տարածքում իր վարած Mercedes մակնիշի 45 ԼR 045 համարանիշի ավտոմեքենայով Դիմիտրով գյուղի կամրջի մոտ բախվել է բետոնե սյանը, այնուհետեև՝ գազատար խողովակին և դուրս եկել երթևեկելի գոտուց ու հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

 

Երևանում բախվել են Nissan Teana-ն ու Honda-ն. վերջինն էլ մխրճվել է ավիաընկերության գրասենյակի մեջ

 

Այսօր՝ փետրվարի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Սայաթ Նովա պողոտայի և Ալեք Մանուկյան փողոցի խաչմերուկում՝ Հանրային ռադիոընկերության դիմաց, բախվել են Honda մակնիշի 35 DF 031 համարանիշի և Nissan Teana մակնիշի 35 DF 393 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Honda-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, առաջ ընթացել և մխրճվել բելառուսական ավիաըներությանը պատկանող գրասենյակի մեջ՝ կոտրելով ապակե ցուցափեղկերը։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz