Արտակարգ իրավիճակ Շենգավիթում. համատիրության անգործության պատճառով կեղտաջրերը լցվում են բնակարաններ

Արդեն տևական ժամանակ է, Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայի 44/2 շենքի բնակիչներն «իրենց զգում են Վենետիկում»։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին. «10 տարուց ավելի է, շենքին համատիրությունը տիրություն չի անում։ Թողնես՝ միայն բայղուշի նման փողերը հավաքեն։ Մենք էլ կանոնավոր վճարում ենք։ Բայց ո՞ւմ են պետք այդ վճարումները, երբ սայլը տեղից չի շարժվում։ Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

 

ԱՄՆ-ում բնակվող Ս.Վարդազարյանը հոգացել է իր քաղաքի մանկապարտեզներ հաճախող 35 երեխաների վարձավճարները

Աշտարակ քաղաքում գործում է 5 մանկապարտեզ, որտեղ հաճախում են ոչ միայն տեղի բնակիչների երեխաները, այլ նաև հարևան գյուղերի։ Գաղտնիք չէ, որ մանկապարտեզներ են հախաճում նաև սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ, որոնց մի մասի ծնողները նաև գործազուրկներ են։ Աշտարակ քաղաքում ծնված ու 10 տարուց ավելի ԱՄՆ-ում բնակվող Սերյոժա Վարդազարյանը հոգացել է իր քաղաքի մանկապարտեզներ հաճախող 35 երեխաների վարձերի վճարումը։ Նա Միացյալ Նահանգներից արդեն գումար է ուղարկել, որպեսզի այդ 35 երեխաների ծնողները, ժողովրդի լեզվով ասած, «պրծնեն 6 ամսվա վարձավճարներից»։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Սպանություն Արարատի մարզում. Գոռավան գյուղում որդին դանակի մի քանի հարվածներով սպանել է հորը

Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի բժշկական խումբը կանչով մեկնել է Գոռավան գյուղ, որտեղ տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ է ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ: Տեղում է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Համլետ Համբարյանի գլխավորությամբ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

 

«Լիդեր» նախակրթարանը սպասում է իր նոր սաներին

«Լիդեր» նախակրթարանը գործում է անցած տարվա սեպտեմբերից: Չնայած գործունեության համեմատաբար կարճ ժամանակահատվածին, սիրված վայր է դարձել իր սաների համար: Նախակրթարանի տնօրեն Ժաննա Բաբայանը և դաստիարակ Լուսինե Նիկոյանը պատմում են «Լիդեր»-ի առանձնահատկությունների մասին: Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz