Խոշոր ավտովթար Լոռու մարզում. բախվել են Mazda-ն ու «06»-ը

Երեկ՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 19։40-ի սահմաններում Ստեփանավան-Տաշիր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Տաշիր քաղաքի Գետափնյա փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Ավետիսյանի վարած Mazda մակնիշի 77 TV 767 համարանիշի և Գետավան գյուղի բնակիչ, 44-ամյա Մայիս Աղաջանյանի վարած Վազ 2106 մակնիշի 34 NM 348 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Մ. Աղաջանյանն ու նրա ուղևորներ՝ համագյուղացիներ, 8-ամյա Սամվել Մելքոնյանն ու 3-ամյա Անի Մելքոնյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Խոշոր ավտովթար Վանաձորում. բախվել են պարուսույցի Opel-ն ու գրադարանավարուհու Nissan-ը

Այսօր՝ փետրվարի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Երևանյան խճուղի 136 հասցեի դիմաց բախվել են Վանաձոր քաղաքի Վ.Համբարձումյան փողոցի բնակիչ, 65-ամյա Լյովա Աբրահամյանի վարած Opel Astra մակնիշի 60 AՏ 707 համարանիշի և Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչ, 38-ամյա Մերի Չիլինգարյանի վարած Nissan Tiida մակնիշի 34 RZ 410 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Լ. Աբրահամյանն ու նրա ուղևորուհիներ, Վանաձորի բնակիչներ, 56-ամյա Ալինա Աբրահամյանը, 29-ամյա Անի Լոռոցյանը, և Nissan-ի վարորդ Մ. Չիլինգարյանն ու նրա ուղևորուհի, 13-ամյա Էմի Սարգսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz