Նոր Եդեսիա գյուղի հիմնադրի տանը նշեցին 100-ամյա Համաձայնիկ տատիկի ծնունդը

 

Այսօր՝ փետրվարի 15-ին, Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում տոն է։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գյուղը եկել է Ժորիկ Մարգարյանի տուն և շնորհավորում է գյուղի ամենատարեց կնոջ՝ Համաձայնիկ Խլղաթյանի ծննդյան 100-ամյակը։ Տատին, ում խնամքը երկար տարիներ իր ուսերին է վերցրել Ժ. Մարգարյանը, իր ծննդյան օրվա առթիվ առաջինը բարեմաղթանք ուղղեց սահմաններն անառիկ պահող հայ զինվորներին՝ ասելով, որ նրանք են մեր սիրտն ու հոգին, նրանք են մեր պահապանները։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Արտակարգ դեպք Երևանում. Արշակունյաց պողոտայում հրդեհ է բռնկվել կայանված Opel-ում

Այսօր՝ փետրվարի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:15-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում՝ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հարևանությամբ, դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել Կոլյա Ալեքսանյանին պատկանող Opel մակնիշի 35 LV 679 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովիկ Խաչոյանի գլխավորությամբ և թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Արման աբրահամյանի գլխավորությամբ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Գյուլագարակ գյուղի նախկին գյուղապետը կառավարման 20 տարիների ընթացքում չարաշահել է պաշտոնական դիրքը

Արդեն մոտ 2 ամիս է ինչ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղի գյուղապետը իր 20-ամյա կառավարման տարիներից հետո, հրաժեշտ է տվել պաշտոնին: Գյուղացիների հավաստմամբ նախկին գյուղապետ Ալեքսանդր Գրիգորյանը, կառավարման ամբողջ ընթացքում չարաշահել է պաշտոնական դիրքը: Գլուղացինրը ասացին, որ վերջինս գյուղի արոտավայրերը աճուրդով վաճառել է, պետության տրամադրած հացահատիկը վաճառել է գյուղացիների վրա, սակայն գումարը չի վճարել պետությանը, ինչի պատճառով այլևս գյուղին հացահատիկ չի հատկացվում: Ասացին նաև, որ վաճառել է գյուղտեխնիկայի մի մասը, հարկերը հավաքել, սակայն մուտք չի արել, յուրացրել է գյուղի ոռոգման ջրի խողովակները և այսպես շարունակ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Ford Transit-ն ու ВАЗ 21099-ը

Երեկ՝ փետրվարի 14-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5 կմ հատվածում բախվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի բնակիչ, 24-ամյա Գոռ Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի 35 AV 740 համարանիշի և Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի բնակիչ, 39-ամյա Կարեն Հակոբյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 DQ 241 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Կ. Հակոբյանը և նրա ուղևորներ՝ համագյուղացիներ՝ 19-ամյա Ջուլիետա Հակոբյանը, 16-ամյա Մաթոս Հակոբյանը, 17-ամյա Ֆիդան Հակոբյանը և 36-ամյա Արփինե Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սևանի բժշկական կենտրոն, որտեղ Ֆ. Հակոբյանը գիտակցության չգալով՝ մահացել է։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Քարվաճառում պայմանական հակառակորդի խումբը Օմարի արծիվների կողմից ոչնչացվեց

Ինչքան էլ ադրբեջանական հրոսակներն ու բաշիբոզուկները իրենց բռնակալ նախագահ Իլհամ Ալիևի գլխավորությամբ փորձեն ոտնձգություններ կատարեն մեր սահմանների նկատմամբ, միևնույն է՝ առյուծ զինվորներն ու արծիվները սպաների հետ արժանի հակահարված են տալու հակառակորդին: Ինչպես Քարվաճառից (Քելբաջար) հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, թե՛ այնտեղ տեղակայված զորամասում և թե՛ բոլոր զորամիավորումներում միշտ պարապմունքներ են անցկացվում, ինչի շնորհիվ սպաները նորակոչիկներին ծանոթացնում են՝ ինչպես վնասազերծել հակառակորդին:

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz