Երևանում՝ Սիրահարների այգում, Սուրբ Սարգսի տոնին նվիրված՝ կազմակերպվել է տոնական միջոցառում

 

Ճանապարհի մերկասառույցի պատճառով Mercedes-ը գլխիվայր շրջվել է, Opel-ն էլ բախվել է ՃՈ ավտոմեքենային

 

Տրնդեզին ընդառաջ՝ Էջմիածնի քաղաքապետը հետևում է, թե ինչպես են նորապսակները թռնում կրակի վրայով

Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի նախաձեռնությամբ այս տարի եւս Տրնդեզի գեղեցիկ միջոցառում անցկացվեց քաղաքի Կոմիտասի անվան Մշակույթի պալատի մոտ: Ավանդական բոլոր արարողակարգերի պահպանմամբ Էջմիածնի նորապսակ զույգերի եւ քառասնօրյա մանկան համար վառվեցին կրակները:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Վարդան Օսկանյանը, Սեյրան Օհանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին

Այսօր՝ փետրվարի 13-ին, տեղի ունեցավ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ստեղծման հուշագրի ստորագրման արարողությունը: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը առաջիկա խորհրդարանական ընտրություններին կմասնակցեն միասնական դաշինքով:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. ЗИЛ-ը կողաշրջվելով հայտնվել է դաշտում

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան -Արմավիր ավտոճանապարհի 24-րդ կմ հատվածում ЗИЛ 130 մակնիշի 15 ՍՕ 036 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն, որտեղից էլ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևանի Արմենիա բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Niva-ն, 09-ը և Toyota-ն

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ճանապարհին՝ «Մուշ» և «Խնձորանոց» ռեստորանային համալիրների հարևանությամբ, բախվել են Կոտայքի մարզի Գառնի գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ստեփանյանի վարած ВАЗ 2121 մակնիշի 57 FF 007 համարանիշի, Աբովյան քաղաքի բնակիչ 60-ամյա Վարուժան Շաբոյանի վարած ВАЗ 2109 մակնիշի 35 AC 394 համարանիշի և Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի բնակիչ 24-ամյա Նորայր Սանթրոսյանի վարած Toyota մակնիշի 01 SA 010 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Երևանում վարորդը Mercedes-ով մխրճվել է կայանված «ֆուռի» մեջ

Երեկ՝ փետրվարի 13-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում Mercedes մակնիշի 31 VV 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոր Նորք վարչական շրջանի Թևոսյան փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Daewoo մակնիշի 64 RR 400 համարանիշի բեռնատարի հետնամասին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնց ավտոմեքենայից հատուկ տեխնիկայի գործադրմամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ հրամանատար Գևորգ Խաչատրյանի գլխավորությամբ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz