Հրդեհի հետևանքով առանց կացարանի է մնացել Օհանյանների ընտանիքը. այրվել է նրանց ամբողջ ունեցվածքը

Փետրվարի 10-ին, առավոտյան ժամը 06։50-ի սահմաններում, Երևան քաղաքի Դանիել Վարուժան փողոցի 45 տան առաջին հարկում բռնկված հրդեհի պատճառով առանց կացարանի է մնացել Օհանյանների ընտանիքը: Ընտանիքի անդամները՝ 45-ամյա Վրեժ Օհանյանը, նրա կինը՝ 31-ամյա Աննա Գոքորյանը և նրանց երեխան՝ 6-ամյա Ալվարդը, արդեն մոտ 1 տարի է, ինչ ապրում էին այդտեղ: Այդ սենյակը նրանց անհատույց տրվել էր իրենց բարեկամներից մեկի կողմից, ով և տան սեփականատերն է և բնակվում է երկրորդ հարկում:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Սպարապետի անունը կրող զորամասի զինվորները հանդիսավոր կերպով երդվեցին շարունակել նրա գործը

Երեկ՝ փետրվարի 11-ին, Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անունը կրող զորամասի նորակոչիկները Արարատ քաղաքում՝ Վազգեն Սարգսյանի հուշարձանի մոտ, զինվորական հանդիսավոր երդում տվեցին: Այն բանակային կյանքի թերևս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու միջոցառումներից է, որի ընթացքին նորակոչիկ զինվորների հարազատները հետևեցին հպարտությամբ, հանդիսավոր զգաստությամբ, ուրախության արցունքներն աչքերին։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

ՀՀ ՊՆ խորհրդականը Ալավերդի քաղաքում պարգևատրեց քառօրյա պատերազմին մասնակցած հերոսներին

Այսօր՝ փետրվարի 11-ին, աշխատանքային այցով Լոռու մարզի Ալավերդի քաղաք էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խորհրդական՝ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը։ Նրան դիմավորեցին Ալավերդու քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը, ինչպես նաև Արցախյան ու քառօրյա պատերազմին մասնակից ազատամարտիկներն ու մեծ թվով լոռեցիներ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Խոշոր ավտովթար Երևանում. «Քանդած» կամրջի մոտ «ճակատ ճակատի» բախվել են Mercedes-ն ու Opel-ը

Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:40-ի սահմաններում Բադալ Մուրադյան փողոցում՝ «Քանդած» կամրջի մոտ, բախվել են 59-ամյա Լևոն Հակոբյանի վարած Opel մակնիշի 34 TM 962 համարանիշի և 27-ամյա Սարգիս Սահակյանի վարած Mercedes մակնիշի 34 NT 266 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Քարվաճառի (Քելբաջարի) զորամասում նորակոչիկները երդվեցին՝ իրենք անառիկ են պահելու սահմանը.

Փետրվարի 11-ին իսկական տոն էր Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զորամասը հայտնի է Օմարի արծիվներ անունով և այդ զորամասը մեծ թվով հերոսներ է տվել՝ թե արցախյան և թե քառօրյա պատերազմի տարիներին: Զորամասի շարահրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև ԱՊՀ տարածքներից Օմարի արծիվներին էին այցելել նրանց հարազատները, ընկերներն ու բարեկամները և պատճառը՝ մեծ թվով նորակոչիկների զինվորական երդման արարողությունն էր:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Շղթայական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են «05»-ը, «07»-ը և Уаз-ը, վերջինը կողաշրջվել է

Այսօր՝ փետրվարի 11-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևան-Վարդենիս ավտոճանապարհի 110-րդ կմ հատվածում՝ Լիճք գյուղի վարչական տարածքում, բախվել են Уаз մակնիշի 35 FT 078 համարանիշի, Վազ 2107 մակնիշի 34 CD 507 համարանիշի և Վազ 2105 մակնիշի 35 DP 809 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Уаз-ը, որը բարձված է եղել վառելափայտով, կողաշրջվել է, իսկ 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Սոթք-Քարվաճառ ճանապարհին իրենց զինվորների երդմանը շտապող քաղաքացիները մնացել են ձնաբքի մեջ

Այսօր՝ փետրվարի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի Հարուրի ձորի հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ մնացել են ձնաբքի մեջ և չեն կարողանում առաջ շարժվել դեպի Քարվաճառ /Քելբաջար/։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Քարվաճառի (Քելբաջարի) զորամասում նորակոչիկները երդվեցին՝ իրենք անառիկ են պահելու սահմանը

Երեկ՝ փետրվարի 11-ին, իսկական տոն էր Քարվաճառի (Քելբաջարի) տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասում: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված զորամասը հայտնի է Օմարի արծիվներ անունով և այդ զորամասը մեծ թվով հերոսներ է տվել՝ թե արցախյան և թե քառօրյա պատերազմի տարիներին: Զորամասի շարահրապարակում ասեղ գցելու տեղ չկար: Հայաստանի բոլոր մարզերից, ինչպես նաև ԱՊՀ տարածքներից Օմարի արծիվներին էին այցելել նրանց հարազատները, ընկերներն ու բարեկամները և պատճառը՝ մեծ թվով նորակոչիկների զինվորական երդման արարողությունն էր:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

 

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz