Գյումրու Սբ. Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցավ խոկում, իսկ հետո աղի բլիթներ բաժանեցին հավատացյալներին

Այսօր՝ փետրվարի 10-ին, Գյումրու Սբ. Յոթ վերք եկեղեցում տեղի ունեցավ խոկում՝ Տեր Փավստոս քահանա Սեգսյանի բանախոսությամբ։ Խոսվեց սիրո և սիրված լինելու մասին։ Ինչպես Գյումրիից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խոկման ավարտին Շիրակի թեմի Յոթ վերք եկեղեցու երիտասարդաց միությունը կազմակերպեց աղի բլիթներ բաժանելու միջոցառումը, եղավ նաև ներկայացում։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են Volkswagen-ն ու Seat-ը

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են Վանաձոր քաղաքի Տարոն 4-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Տիգրան Բայադյանի վարած Seat մակնիշի 35 ԼP 019 համարանիշի և Ստեփանավան քաղաքի 6-րդ փողոցի բնակիչ, 43-ամյա Կարեն Մխոյանի վարած Volkswagen Golf մակնիշի 35 AՍ 637 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Seat-ի վարորդ Մ. Բայադյանը, նրա ուղևոր՝ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ փողոցի բնակիչ, 37-ամյա Գագիկ Էվոյանը և Volkswagen-ի վարորդ Կ. Մխոյանն ու նրա ուղևորներ՝ Ստեփանավան քաղաքի 2-րդ փողոցի բնակիչ, 32-ամյա Ռուսլան Պետրոսյանը, Լոռու մարզի Արմանիստ գյուղի բնակիչ, 10-ամյա Վլադիմիր Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ Volkswagen-ի մյուս ուղևոր՝ Ստեփանավան քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ, 63-ամյա Ատոմ Մանուկյանը տեղում մահացել է։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Ավտովթար Երևանում. Սախարովի անվան հրապարակում բախվել են Suzuki-ն ու Mercedes-ը

Երեկ՝ փետրվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:10-ի սահմաններում Նալբանդյան փողոցում` Ա. Սախարովի անվան հրապարակում, բախվել են Mercedes մակնիշի 34 RV 190 համարանիշի և Suzuki մակնիշի 33 LT 179 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. «ճակատ ճակատի» բախվել են Mercedes-ն ու Opel-ը

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18: 00-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 35 ՍV 349 համարանիշի և 25-ամյա Արշալույս Նահապետյանի վարած Opel Vectra մակնիշի 35 FD 187 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն էլ իրենց անձնական օգտագործման ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ն ու Վազ 2110-ը

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 34 ՕF 394 համարանիշի և Lada 2110 մակնիշի 64 ՕԼ 092 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներ են ստացել և բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են Թալինի բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

µ

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz