Ավտովթար Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը «99»-ով հարվածել է արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել

րեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևան-Սևան ճանապարհահատվածի 21-րդ կմ-ում 36-ամյա Ռուզվելտ Գասպարյանը իր վարած ВАЗ 21099 մակնիշի 34 FU 073 համարանիշի ավտոմեքենայով հարվածել է երկաթե արգելապատնեշներին, տապալել դրանք և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռ. Գասպարյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Երևանում գիշերային ակումբի պարողն ու պարուհին Nissan-ով մխրճվել են աղբատար ավտոմեքենայի մեջ

Այսօր՝ փետրվարի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։00-ի սահմաններում Աբովյան փողոցի թիվ 56 հասցեի դիմաց Երևան քաղաքի Նոր Արեշ 18 փողոցի բնակիչ, 29-ամյա Արտակ Սախոյանը իր վարած Nissan Tiida մակնիշի 90 GO 090 համարանիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող Մասիս քաղաքի բնակիչ, 40-ամյա Արայիկ Մանվելյանի վարած MAN մակնիշի 531 ՕV 61 համարանիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա. Սախոյանն ու նրա ուղևոր՝ 31-ամյա Իվետա Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը

Այսօր՝ փետրվարի 9-ին, Վահան Տերյանի ծննդյան օրը, տեղի ունեցավ Գևորգ Էմին-Տերյանի «Վահան Տերյանի անհայտ նախաձեռնությունը. հայ որբերի հուշերը» գրքի շնորհանդեսը: ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ելույթ ունեցան գրքի հեղինակը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մուրադյանը և «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասի նորակառույց շենքում

Արդեն տևական ժամանակ է` արտակարգ իրավիճակ է տիրում Երևան քաղաքի «Գլենդել Հիլզ» թաղամասի նորակառույց՝ Արգիշտի 15 բարձրահարկ շենքում: Խնդիրները մի քանիսն են. մասնավորապես, շենքը չունի գրանցում, Երևանի քաղաքապետարանը ասում է, որ այն իրենց չի հանձնվել, իսկ շենքը կառուցող «Գլենդել Հիլզ» ընկերությունը պատասխանում, որ դիմեն քաղաքապետարան: Հաջորդ խնդիրը, որը թերևս ամենից կարևորն է և իրենից լուրջ վտանգ է ներկայացնում բնակիչնեչի համար, կայանում է նրանում, որ 10 օրից ավելի է` շենքի նկուղում կոյուղաջրերը առատորեն հոսում են և խալխլում բարձրահարկ շենքի հիմքերը, տհաճ հոտը գալիս է անգամ միջին հարկերից և հանդիսանում է ինֆեկցիոն հիվանդությունների համար նպաստավոր օջախ: Ցավոք սրտի, խնդիրները այսքանով չեն ավարտվում, և կհավելենք նաև երկուսը. առաջինը՝ վերելակի անսարքությունը, երկրորդը՝ շենքին ջուր մատակարարող պոմպերի անմխիթար վիճակը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz