Շղթայական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են «Нива»-ն և ճակատ-ճակատի՝ «07»-ն ու «Վազ 2115»-ը

Այսօր՝ փետրվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Ազատան գյուղի խաչմերուկում բախվել են 35-ամյա Վաչագան Իկիլիկյանի վարած Վազ 21214 մակնիշի 81 FV 001 համարանիշի, 48-ամյա Աշոտ Բաղդասարյանի վարած Վազ 2115 մակնիշի 23 ՏՕ 248 համարանիշի և 29-ամյա Սիփան Մինասյանի վարած Վազ 2107 մակնիշի X 976 KX 197 ռուսական համարանիշներով ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Լավագույն տղերքը հեռանում են. Շիրակի մարզում տեղի ունեցավ 19-ամյա հերոսի հոգեհանգիստը

Այսօր՝ փետրվարի 8-ին, Շիրակի մարզի Շիրակ գյուղում տեղի ունեցավ Արցախի պաշտպանական դիրքերում ազերի բաշիբոզուկների կրակոցից մահացած 19-ամյա Գոռ Գարեգինյանի հոգեհանգիստը: Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոգեհանգստի արարողությանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարարության և Արցախի պաշտպանության բանակի ղեկավար կազմը, հերոսի զորամասի սպաները, զինակից ընկերները՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի գլխավորությամբ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Շղթայական ավտովթար Երևանում. 70-ամյա վարորդը Opel-ով խմած վիճակում բախվել է 2 Volkwagen-ների

Երեկ՝ փետրվարի 8-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում Սեբաստիայի փողոցում բախվել են 70-ամյա Սամվել Մարտիրոսյանի վարած Opel մակնիշի 24 OO 965 համարանիշի, 51-ամյա Հարություն Թևանյանի վարած Volkwagen մակնիշի 70 PP 555 համարանիշի և 43-ամյա Սամվել Գևորգյանի վարած Volkswagen jetta մակնիշի 19 OU 606 համարանիշի ավտոմեքենաները: ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի 4 ուղևոր տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Ոստիկանությունը պարզում է՝ 68-ամյա կինը վրաերթի՞, թե՞ ինքնասպանության հետևանքով է մահացել

Երեկ՝ փետրվարի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի գործարանի մոտ՝ գնացքի գծերի հարևանությամբ, կնոջ դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz