Արտակարգ իրավիճակ Ավանի հոգեբուժական կենտրոնում

Այսօր՝ փետվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Աճառյան 1 փակուղու 21 շենքում տեղակայված «Ավան հոգեկան առողջության կենտրոն» են զանգահարել և հայտնել, որ շենքում ռումբ է դրված ու այն պայթելու է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Արտաշ Կարապետյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ԱԻՆ-ի սակրավորներն ու թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058035/

 

Հրդեհ Սարի Թաղում. հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ փրկվել վատթարագույնից.

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7/2 տանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն կենտրոնի արագ արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/04/1057858/

 

Իր ծառայողական ավտոմեքենայով վթարի է ենթարկվել Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանը.

Այսօր՝ փետրվարի 6-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում բախվել են Toyota Land Cruiser մակնիշի 050 ԼԼ 55 համարանիշի, Suzuki մակնիշի 99 ՍՏ 303 համարանիշի, Վազ 2106 մակնիշի 09 ԼԼ 837 համարանիշի և մեկ այլ Վազ 2106 մակնիշի 34 QP 932 համարանիշի ավտոմեքենաները։

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058013/

 

Արարատի մարզում մարդատար ավտոբուսը բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևան-Երասխավան ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում «Ֆան» մակնիշի 31 64 Լ համարանիշի մարդատար ավտոբուսը դեպի Երևան ընթանալիս բախվել է բետոնե արգելապատնեշներին և կողաշրջվել։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։

Մանրամասները`  http://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058011/

«Սասնա ճրագ» ՍՊԸ-ի տնօրենի «շումախերական» վթարը՝ Երևանում. ավտոմեքենայում հայտնաբերվել է ատրճանակ

Այսօր՝ փետրվարի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Երևան քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 32-ամյա Գոռ Մկրտչյանը Սարալանջի նորակառույց ճանապարհի վրա իր վարած Peugeot մակնիշի 97 CC 999 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել է ձորում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Մկրտչյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանալ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Գ. Մկրտչյանն աշխատում է «Սասնա ճրագ» ՍՊԸ-ի տնօրեն, Իսկ ավտոմեքենայում էլ հայտնաբերվել է ատրճանակ։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի © shamshyan.com

http://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058017/

 

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. BMW-ն բախվել է 2 խոշոր բեռնատարների

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում՝ «Հանդիպում» ռեստորանային համալիրի մոտ, BMW մակնիշի 33 UP 910 համարանիշի ավտոմեքենան բախվել է Scania մակնիշի FCF 474 վրացական համարնիշի խոշոր բեռնատարին, այնուհետև Volvo մակնիշի LAD 200 վրացական համարանիշի մեկ այլ խոշեր բեռնատարի:Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն այնուհետև Երևանի հիվանդանոցներից մեկը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058005/

 

Խոշոր ավտովթար Երևանում . «Նոր Զովք» սուպերմարկետի մոտ բախվել են Mercedes-ն ու Ford Tranzit-ը

Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Շիրազի փողոցում՝ թիվ 44 հասցեի դիմաց, «Նոր Զովք» սուպերմարկետի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 11 UL 111 համարանիշի և Ford Tranzit մակնիշի 35 AO 187 համարանիշի ավտոմեքենաները, իսկ վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 34 SM 729 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/05/1057985/

 

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Մատաղիսի զորամասից. նորակոչիկները իրենց բարեմաղթանքներն են ուղղում ծնողներին

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 5-ին, Մատաղիսում տեղակայված զորամասում նորակոչիկները շարային ստուգատես էին անցկացնում՝ պատրաստվելով 2 օր հետո զինվորական երդման արարողությանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկ զինվորներն ասում էին. «Մենք գիտենք, թե որտեղ ենք ծառայում և մեզանից է կախված, որ մեր ծնողները, քույրերն ու եղբայրները, ընկերները հանգիստ կարողանան գլուխները բարձին դնել: Ուզում ենք հենց այստեղից հավաստիացնել, որ մենք բոլորս մի մարդու նման ենք ու զինվորական երդում տալուց հետո եթե պետք լինի՝ կգնանք առաջնագիծ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/05/1057965/

 

Կոտայքի մարզի զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկների զինվորական երդման արարողությունը

Այսօր՝ փետրվարի 4-ին, Կոտայքի մարզի ուսումնական զորամասերից մեկում տեղի ունեցավ նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը՝ բանակային կյանքի թերեւս ամենից սպասված ու գեղեցիկ, պատասխանատու մի միջոցառում, որի ընթացքին նորակոչիկ զինվորների հարազատները հետեւեցին հպարտությամբ, հանդիսավոր զգաստությամբ, ուրախության արցունքներն աչքերին։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/04/1057932/

 

Լոռու մարզում ձնաբքի պատճառով շրջափակման մեջ գտնվող հարսանքավորներին օգնության հասան փրկարարները

Այսօր՝ փետրվարի 4-ին, ուժեղ բքի պատճառով Լոռու մարզի Կաթնառատ, Տաշիր, Մեծավան ավտոճանապարհը ամբողջովին փակվել էր, ինչն էլ պատճառ էր դարձել, որ Մեծավան գյուղից հարսանքավորները չեն կարողանում հասնել Կաթնառատ գյուղ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտ 3 ժամից ավելի հարսանքավորները իրենց սինիներով ու զարդարված ավտոմեքենաներով սպասել են, մինչև ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Տաշիրի հրշեջ-փրկարարները՝ ջոկատի հրամանատար Հովսեփ Արշակյանի և Տաշիրի «Ճանշինի» աշխատակիցները «Ճանշինի» պետ Արմեն Վարդանյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/04/1057937/

 

Լոռու մարզում Վրաստանի քաղաքացին թելով բարձված SCANIA մակնիշի բեռնատարով կողաշրջվել է

Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի, 47-ամյա Խվիչա Ռուսիանը իր վարած SCANIA մակնիշի կցորդով ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը թեթև մարմնական վնասվածք է ստացել՝ «աջ ականջախեցու քերծվածք-սալջարդ վնասվածք», սակայն դեպքի վայր ժամանած բժիշկներին ասել է, որ հրաժարվում է բժշկական միջամտությունից։

Մանրամասները`  http://shamshyan.com/hy/article/2017/02/06/1058031/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz