Արմավիրում տեղական «իշխանիկների» պատճառով ծնողները չեն կարող ներկա գտնվել երեխաների «պրիսյագին»

Այսօր՝ փետրվարի 4-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ զորամասում այսօր տեղի է ունենում նորակոչիկ զինվորների երդման արարողություն։ Արմավիրի քաղաքապետարանի «փափկասուն» չինովնիկների մեղքով, գրեթե 3 կմ, իրենց զինվորների «պռիսյագին» այցելելու համար քաղաքացիները ոտքով են անցնում։ Միայն 250-ից ավելի ավտոմեքենաներ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի աշխատակիցները քաղաքացիների օգնությամբ մեծ դժվարությամբ դուրս էին բերում մերկասառույցից։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/04/1057880/

 

ՀՀ ՊՆ Արմավիրի զորամասում տեղի ունեցավ ապագա առյուծ-զինվոր տղերքի երդմնակալությունը

Այսօր՝ փետրվարի 4-ին, ՀՀ ՊՆ Արմավիր քաղաքում տեղակայված N զորամասում տոն էր. նորակոչիկները զորամասի բակում իրենց ծնողների, ընկերների ու բարեկամների ներկայությամբ զինվորական երդում տվեցին, որից հետո այն վերածվեց մի իսկական տոնի։ Բոլոր ծնողները իրենց զինվոր տղաներին ցանկանում էին բարի ծառայություն ու վստահ էին, որ նրանք բոլորն էլ պատվով կկատարեն ծառայությունը և բաց ճակատով կզորացրվեն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/04/1057902/

 

Տավուշի մարզում Audi A6-ը կովերին վրաերթի չենթարկելու պատճառով հայտնվել է ձորում.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Իջևանի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել փետրվարի 2-ին Ծաղկավան գյուղում տրանզիտ համարանիշներով Audi А6 մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20.00-ից 20։30-ն ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտամիջյան հատվածում։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/04/1057860/

 

Հրդեհ Սարի Թաղում. հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ հնարավոր եղավ փրկվել վատթարագույնից

Այսօր՝ փետրվարի 4-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 7/2 տանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն հրդեհի վայր են ժամանել թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության լեյտենանտ Արթուր Վելյանի գլխավորությամբ, ինչպես նաև նույն կենտրոնի արագ արձագանքման խումբը՝ փրկարար ծառայության փոխգնդապետ Արայիկ Հակոբյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/04/1057858/

 

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. УАЗ-ը 100 մ գլորվելով՝ հայտնվել է ձորում

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:00-ի սահմաններում Կողբ գյուղի բնակիչ, 34-ամյա Վոլոդյա Սիմոնյանը Երևան –Բագրատաշեն ավտոճանապարհի Կողբ գյուղի սկզբնամասում իր վարած УАЗ մակնիշի 32 ԼՏ 597 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուղ և մոտ 100 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Վ. Սիմոնյանն ու նրա ուղևոր, համագյուղացի, 46-ամյա Սամվել Անանյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/03/1057835/

 

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. բախվել են խոշոր բեռնատարն ու Mercedes-ը, Opel-ն ու Daewoo-ն

Այսօր՝ փետրվարի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Երևան –Բագրատաշեն ավտոճանապարհի Կողբ գյուղի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 31 AUN 72 համարանիշի խոշոր բեռնատարն ու Mercedes մակնիշի 58 MQ 555 համարանիշի ավտոմեքենաները և նույն վայրում բախվել են նաև Daewoo մակնիշի 15 LU 211 համարանիշի և Opel մակնիշի 35 DP 161 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարների հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/03/1057854/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz