Ճանապարհային ոստիկանները ողջ գիշեր ձնաբքի տակ հայտնված մի ամբողջ ընտանիքի տեղափոխեցին անվտանգ վայր

Այսօր՝ փետրվարի 2-ին, Կոտայքի մարզում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները ծառայության ժամանակ նկատել են, որ Սևաբերդ գյուղի ճանապարհին ձնաբքի պատճառով Mercedes մակնիշի ավտոմեքենան հայտնվել է «շրջափակման մեջ»: Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները նկատել են, որ ավտոմեքենայում կան մեծահասակներ և երեխաներ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/02/1057735/

 

Աբովյան քաղաքում 2 երեխաների մայրը ամուսնու կողմից դաժան ծեծի է ենթարկվել

Արդեն մի քանի օր է ՝ Աբովյան քաղաքի Սևանի 4/1 շենքում բնակվող 32-ամյա Հերմինե Հովհաննիսյանը, ով 2 անչափահաս աղջիկների մայր է՝ հայտնվել է շրջափակման մեջ և այս ցուրտ եղանակին ապրում է անմարդկային պայմաններում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պատճառը նրա 34-ամյա ամուսինն է՝ Շանթ Մուրադյանը, ով ավելի շատ նման է Շառլ Պերոյի հայտնի հեքիաթի՝ Կապույտ Մորուքի հերոսին:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/02/1057746/

 

Արտակարգ իրավիճակը շարունակվում է Լոռու մարզում. մի ամբողջ գյուղ «շրջափակման» մեջ է

Արտակարգ իրավիճակը շարունակվում է Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղում։ Անցյալ տարվա դեկտեմբերից 26-ից «շրջափակման» մեջ հայտնված գյուղը մինչև այժմ չի կարողանում դուրս գալ տեղական իշխանությունների անմարդկային վերաբերմունքի տակից։ Թե Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, թե, գյուղացիների խոսքով, տեղի «պորտաբույծ ու մինչև թափանը լցրած» գյուղապետը ոչինչ չեն անում, որպեսզի գյուղի կապը վերականգնվի արտաքին աշխարհի հետ։ Գյուղացիները նշված պաշտոնյաների ձեռքին ասես պատանդ լինեն։ Միայն անբարեխիղճ պաշտոնյան նման կերպ կվարվեր մարդկանց հետ, ինչպես որ վարվում են նշված չինովնիկները։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/03/1057813/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz