Երևանում բախվել են Opel-ն ու Hyundai-ն. հղի վարորդը, բարեբախտաբար, չի տուժել

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։20-ի սահմաններում Աբելյան և Ֆուչիկի փողոցների T-աձև խաչմերուկում բախվել են 41-ամյա Հովհաննես Ֆետյանի վարած Opel մակնիշի 439 ՕF 61 համարանիշի և 32-ամյա Արմինե Սարգսյանի վարած Hyundai մակնիշի 55 GG 525 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն եղել, իսկ վարորդներին առաջինը օգնության են հասել Volkswagen մակնիշի 60 VV 601 համարանիշի վարորդն ու նրա ուղևորները։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/02/1057698/

 

Շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Mercedes-ը, BMW-ն ու 06-ը

Այսօր՝ փետրվարի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևան –Գյումրի ավտոճանապարհի Առուճ գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes մակնիշի 35 CQ 053 համարանիշի, BMW մակնիշի 35 FM 544 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 09 ՍՕ 488 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057647/

 

Խոշոր ավտովթար Էջմիածին ճանապարհի թունելում. բախվել են Daewoo-ն, Nissan Teana-ն և Infiniti-ն

Այսօր՝ փետրվարի 2-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Վաղարշապատի թունելում բախվել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ, 33-ամյա Վահրամ Ղազարյանի վարած Daewoo մակնիշի 35 CՍ 277 համարանիշի, Մեծամոր քաղաքի բնակչներ, 26-ամյա Արթուր Հակոբյանի վարած Nissan Teana մակնիշի 35 AԼ 643 համարանիշի և 22-ամյա Նարեկ Հարությունյանի վարած Infiniti մակնիշի 88 QQ 877 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/02/1057695/

 

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը շտապ այցելել է Գյումրի

Այսօր՝ փետրվարի 1-ին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Աշոտ Արշակյանն այցելեցին Շիրակի մարզ։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախարարը տեղում ծանոթացավ Գյումրի քաղաքի կենտրոնական ավտոկայանում տիրող իրավիճակին։ Նախարարին ավտոկայանում կատարվող աշխատանքների մասին տեղեկություններ էր փոխանցում Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057622/

 

Քարակերտ-Թալին ճանապարհին մեծ թվով գյուղացիներ տեղի ոստիկանապետի հետ «թաղվել են» ձյան մեջ

Մինչ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, «Հայավտոճան» ընկերության տնօրեն Աշոտ Արշակյանը ձմռան եղանակային այս անբարենպաստ պայմաններում հիմնականում իրենց աշխատանքները կատարում են մարզերում՝ ուշադրության կենտրոնում պահելով, որպեսզի ճանապարհները սպասարկող Ճանշինի պատասխանատուները կատարեն անհրաժեշտ աշխատանքներ՝ ձնաբքից ու մերկասառույցից ճանապարհները մաքրելու ուղղությամբ, որոշ ճանշինականներ, իրենց վեր դասելով, «արջաքուն են մտել»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Քարակերտ-Թալին ավտոճանապարհին։ Թալինի Ճանշինի պատասխանատուների անփույթ աշխատանքի «շնորհիվ» նշված ճանապարհահատվածը իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։ Քարակերտից գյուղացիները 2 հիվանդի փորձել են տեղափոխել Թալինի բժշկական կենտրոն, սակայն ապարդյուն. «թաղվել են» ձնաբքի մեջ։ Իսկ տեղի ճանշինի պատասխանատուները նրանց հեռախոսազանգերին պատասխանել են. «Ինչքան կարում ենք, էդքան անում ենք»։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/02/1057671/

 

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz