Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ հյուրընկալեց օրինախախտ ու խմած վարորդներին

Այսօր՝ փետրվարի 1-ին, Երևանի «գաի պլաշչադկան» կրկին լցվել է հերթական օրինախախտ վարորդների ավտոմեքենաներով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 40 ավտոմեքենա, որոնցից 37-ի վարորդները մեքենաները վարել են ոչ սթափ (խմած) վիճակում։ Վարորդների մի մասը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, մի մասն էլ անտեսել է ճանապարհային երթևեկության կանոնները։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057588/

 

Խոշոր ավտովթար Մաստարայի ոլորաններում. բախվել են 06-ն ու Volkswagen-ը. կա 10 վիրավոր

Այսօր՝ հունվարի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան- Գյումրի ավտոճանապարհի 84-րդ կմ հատվածում՝ Մաստարայի որոլաններում, բախվել են ВАЗ 2106 մակնիշի 34 DN 710 համարանիշի և Volkswagen մակնիշի 10 CC 107 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 10 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մի մասը Գյումրի, մի մասը՝ Մարալիկի բժշկական կենտրոններ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057553/

 

Ինչո՞ւ էին փրկարարները հատուկ ձողերով հայտնվել Դրամատիկական թատրոնի պատուհանագոգերին

Այս օրերին, եղանակային պայմաններից ելնելով՝ ահազանգերը Արտակարգ իրավիճակների նախարարություն բազմաթիվ են՝ կապված շենքերից տանիքներից կախված սառցալեզվակների առկայության և վտանգավորության հետ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 31-ին, նման կանչով ԱԻՆ փրկարարները մեկնել էին Երևանի Դրամատիկական թատրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057584/

 

Երևանում բախվել են N9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը և N259 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը

Այսօր՝ փետրվարի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։35-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի թիվ 58 շենքի դիմաց բախվել են 50-ամյա Մաքսիմ Մովսիսյանի վարած Yutong մակնիշի 33 20 Լ համարանիշի և 38-ամյա Հայկազ Ասրյանի վարած թիվ 9 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/01/1057591/

 

Արտակարգ դեպք Երևանում. 21-ամյա աղջկա համար Գերմանիայից ուղարկած սպորտային կոշիկները անհայտացել են

Այսօր՝ հունվարի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Բաշինջաղյան 1-ին փողոց բնակչուհի, 21-ամյա Մանյա Մուշեղյանը գնալով Հայփոստի բաժանմունք՝ Գերմանիայից ուղարկած Nike ապրանքանիշի սպորտային կոշիկները ստանալու նպատակով, տեսել է, որ փաթեթի միջից բացակայում է այն: Փաթեթը արտաքինից եղել է վնասված և այն Հայփոստի բաժանմունքում բացելու ժամանակ տեսանկարահանվել է: Մանյան տեսնելով, որ ապրանքը փաթեթից բացակայում է, դիմել է Հայփոստի աշխատակիցներին և նրանք առաջարկել են դիմում գրել:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/01/31/1057563/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz