Աբովյանի քաղաքապետարանի դիմաց Mercedes-ով վրաերթի է ենթարկել քաղաքապետարանի աշխատակցին

Այսօր՝ փետրվարի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի բնակիչ, 46-ամյա Մհեր Աբրահամյանը Զորավար Անդրանիկի փողոցում՝ Աբովյանի քաղաքապետարանի դիմաց, իր վարած Mercedes մակնիշի 34 VT 170 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի Սևանի փողոցի բնակիչ, 67-ամյա Նինա Նազարյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փոխուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/27/1060097/

Շղթայական ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում բախվել են 2 Nissan-ներն ու 2 Lada-ները

Այսօր՝ փետրվարի 27-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Բաղրամյան պողոտայում` թիվ 48 հասցեի դիմաց, բախվել են Nissan մակնիշի 35 FT 180 համարանիշի, Lada Kalina մակնիշի 35 FG 415 համարանիշի, Lada 2114 մակնիշի 35 AS 336 համարանիշի և Nissan մակնիշի 34 ZR 091 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/27/1060090/

Գյուղացիները ջրի հարցով դիմում են վարչապետին՝ տարվա 3 եղանակին չենք լվացվում, սպասում ենք ձյուն գա

Արագածոտնի մարզի Թուրքիային սահմանամերձ Թլիկ գյուղի ջրի խնդիրը ոչ առողջ լեզվով կպատմես, ոչ էլ՝ «թլիկ»: Տարվա չորս եղանակներից այստեղ ամենաընդունելին ձմեռն է: Մարդիկ սպասում են ձմռանը, որպեսզի տեղացող առատ ձյան շնորհիվ ոչ միայն լվացվելու եւ լողանալու ջուր ունենան,այլեւ, որքան էլ տարօրինակ է՝ խմելու: Տարվա մյուս եղանակներին խմելու ջուր ունենալու համար թլիկցիները պարտական են Գուգոյին: Գուգոն գյուղի ջրբեր էշն է: Ավանակը ջուրը բերում է գյուղը շրջապատող սարերից:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/02/28/1060108/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz