Քաղաքացին պնդում է, որ փաստաբանը իրեն խաբել է

Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի բնակիչ, 55-ամյա Սյաբան Քոչոյանը՝ սույն թվականի փետրվարի 15-ին Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության Մասիսի առաջին ատյանի դատարանի կողմից 6 տարվա ազատազրկման դատապարտված, 26-ամյա Ջանգիր Քոչոյանի հայրը, որդու շահերը դատարանում պաշտպանելու համար Հովիկ Սուքիասյանին վճարել է 1 միլիոն 100 հազար ՀՀ դրամ: Նրա որդուն մեղադրանք է առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հեդվածի 2-րդ մասով, այն է՝ ավազակություն, որի համար նախատեսված է ազատազրկում՝ 6-10 տարի ժամկետով: Ազգությամբ եզդի Սյաբան Քոչոյանը SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց. «Որդուս շահերը պաշտպանելու համար պայմանավորվեցինք Հովիկ Սուքիասյանի հետ, ով այդ գրասենյակի տնօրենն է, իսկ գումարը փոխանցեցինք իր տրամադրած հաշվեհամարին: Նա ինձ ասաց, որ կարող ա՝ 2 տարի տան, սակայն չենք թողի, որ էդ 2 տարին էլ նստի: Առաջին դատից հետո ես նրան ասացի, որ նրա նշանակած դատապաշտպանի պաշտպանությանը համաձայն չեմ, նա ոչ մի բան չի անում, իսկ վերջի դատին ճառը կարդալուց հետո նստեց տուժող կողմի մեքենան ու գնաց, ինչից ես ենթադրեցի, որ նա երկկողմանի էր աշխատում:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

 

Տավուշի մարզում բախվել են Բերդի հիվանդանոցի շտապօգնության ավտոմեքենան ու Toyota-ն

Այսօր՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 105 կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Գրիբոյեդովի փողոցի բնակիչ, 36-ամյա Վահան Լազյանի վարած Toyota մակնիշի 35 FR 851 համարանիշի և Տավուշի մարզի Բերդ քաղաքի Խորենացու փողոցի բնակիչ, 39-ամյա Հրաչ Մկրտումյանի վարած УАЗ 3962 մակնիշի 251 ԼՏ 59 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շսմշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու УАЗ-ի ուղևոր, Բերդ քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի բնակիչ, 43-ամյա Ռազմիկ Ծատուրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ УАЗ-ի վարորդն ու ուղևորը՝ Դիլիջանի հիվանդանոց, իսկ Toyota-ի վարորդն էլ ժամեր անց դիմել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

 

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես է Երևանում տեղի ունեցել Nissan-ի և Honda-ի բախումը

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որը տրամադրել է Security Dream-ը, թե ինչպես է Երևանում փետրվարի 18-ին տեղի ունեցել Honda-ի և Nissan Teana-ի բախումը։ Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz