Մարդաբոյ փոսերի պատճառով Կոտայքի մարզում «ճակատ-ճակատի» բախվել են «07»-ն ու Volkswagen-ը

Այսօր՝ փետրվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Ջրվեժ-Ձորաղբյուր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա Ալիկ Դրբոյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 DT 539 համարանիշի և Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ, 25-ամյա Ստեփան Ստեփանյանի վարած Volkswagen մակնիշի 34 TP 799 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի վարորդ Ա. Դրբոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Արտակարգ դեպք Աբովյան քաղաքում. 4 երիտասարդներ դանակահարված տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ սուր կտրող-ծակող առարկայի հարվածներից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 երիտասարդ տղաներ։ Ինչպես Աբովյանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Մհեր Վարդանյանի գլխավորությամբ։ Հիվանդանոց են ժամանել նաև նույն քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Ծառայության ընթացքում ծանր հիվանդություն ստացած 3 երեխաների հայրը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

 

Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ

Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ Արագածոտնի մարզի Ղաբաղթափա գյուղի բնակիչները գտնվում են շրջափակման մեջ, քանի որ տեղացած առատ ձյան պատճառով գյուղից դուրս գալը դարձել է մի իսկական պատուհաս։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին․ Մենք լրիվ ասես արհամարհված լինենք տեղական իշխանությունների կողմից։ Արագածոտնի մարզպետարանը, աշխատանքներ չի կատարում, որպեսզի գլխավոր ճանապարհներից հեռացվի մոտ 2 մետրից ավել, իսկ որոշ տեղերում էլ 4 մետր բարձրության հասնող ձյունն ու մերկասառույցը։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ Դսեղ գյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում

Այսօր՝ փետրվարի 19-ին, Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա կապակցությամբ հայրենի Դսեղ գյուղում տեղի ունեցավ տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Հ. Թումանյանի տուն-թանգարանի աշխատակիցները, գյուղապետարանի անձնակազմը, Դսեղ գյուղի դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Երևանում 26-ամյա վարորդը Toyota-ով բախվել է բետոնե արգելապատնեշներին, այնուհետև գովազդային վահանակին

Այսօր՝ փետրվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության N զորամասի մոտ, Արմավիրի մարզի Փարաքար գյուղի բնակիչ , 26-ամյա Արթուր Քեյանը իր վարած Toyota Altezza մակնիշի 23 ZZ 369 համարանիշի ավտոմեքենայով նախ բախվել է ճանապարհի երթևեկելի գոտիները իրարից բաժանող բետոնե արգելապատնեշներին, այնուհետև գովազդային վահանակի սյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ուղևոր տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

 

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz