Աղմկահարույց սպանության գործով դատավորը «շողուլի չի գալիս»

Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նույնպես դատական նիստն անցավ լարված մթնոլորտում, իսկ ամբաստանյալների փաստաբաները մի քանի միջնորդություններ ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին, ով բոլոր միջնորդությունները մերժեց: Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, ով խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ կրկին մերժեց փաստաբանի միջնորդությունը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ավտովթար-վրաերթ Արգավանդում. բախվել են Ford-ն ու Ferrari-ն, Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Արգավանդ գյուղի վարչական տարածքում բախվել են Ford մակնիշի 34 MZ 584 համարանիշի և Ferrari մակնիշի 08 FF 033 համարանիշի ավտոմեքենաները։ Բախումից հետո Ferrari-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Արագածոտնի մարզում 37-ամյա կին վարորդը BMW-ով մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Երևան քաղաքի Շարուրի փողոցի բնակիչ, 37-ամյա Լիա Շահինյանը իր վարած BMW մակնիշի 34 ՕP 742 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 70-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 20 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ապարանի հիվանդանոցի հերթապահ խումբը, սակայն վարորդը հայտնել է, որ հրաժարվում է բժշկական օգնությունից, քանի որ վնասվածքներ չի ստացել։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վթարի ենթարկված Infiniti-ի խորհրդավոր վարորդի ինքնությունը

Այսօր՝ մարտի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի գլխավորությամբ ծառայության մեկնելու ժամանակ Պռոշյան գյուղի վարչական տարածքում նկատել են ամբողջովին վնասված Infiniti մակնիշի 35 DC 581 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները, ովքեր պարզում են, թե արդյոք վթարի հետևանքով զոհեր, վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Աբովյանի «գաի պոստի» մոտ

Այսօր՝ մարտի 17-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհի Աբովյան քաղաքի վարչական տարածքում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աբովյանի «գաի պոստի» հարևանությամբ բախվել են ВАЗ 2121 մակնիշի 81 RR 811 համարանիշի, Mercedes մակնիշի 34 UV 815 համարանիշի, Opel մակնիշի 35 CA 783 համարանիշի, ВАЗ 2107 մակնիշի 72 AD 007 համարանիշի, Volvo և բեռնատար քարշակ մակնիշների ավտոմեքենաները։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան է այցելել աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը

Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Վիեննայից Երևան ժամանող ինքնաթիռը, որով Հայաստան եկավ ֆրանսիացի աշխարհահռչակ դաշնակահար Ռիշար Կլայդերմանը (Richard Clayderman): Սա դաշնակահարի երկրորդ այցն է Հայաստան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Խոշոր հրդեհ Երևանում. հայտարարվել է հրդեհի բարդության «ԲԻՍ-1» աստիճան

Այսօր՝ մարտի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ներքին Շենգավիթ 9-րդ փողոցում այրվում են տան տանիքներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արագ արձագանքման խմբերը և հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Շղթայական ավտովթար Երևանում. ԱՄՆ դեսպանատան մոտ Hummer-ի վարորդը՝ մեքենաների ջարդի հեղինակ

Այսօր՝ մարտի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, բախվել են Hummer մակնիշի 88 AV 888 համարանիշի, Chevrolet մակնիշի 35 CX 849 համարանիշի, Audi մակնիշի 34 QA 671 համարանիշի, Renault մակնիշի 34 SV 441 համարանիշի, PAZ մակնիշի 972 LS 61 համարանիշի և Renault մակնիշի 34 MU 616 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիակնության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz