Արտակարգ դեպք Սևանա լճում. ծովագյուղցիները փրկել են 2 կամակոր ձկնորսների

Այս օրերին մինչ հանրությունը հիանում է սառած Սևանի գեղեցկությամբ, որոշ մարդիկ, հիմնականում՝ Գեղարքունիքի մարզի բնակիչները, վտանգելով իրենց կյանքը՝ Սևանա լճում զբաղված են ձուկ որսալով: http://shamshyan.com/hy/article/2017/…

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարների շնորհիվ հնարավոր է եղել փրկել 92-ամյա տատիկի կյանքը

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոցի թիվ 14 շենքի 12 բնակարանի բնակիչը չի արձագանքոմ դռան զանգին և կան կասկածներ, որ տանը հրդեհ է բռնկվել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։ Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ոստիկանությունը հայտնաբերել են 16-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդին և նրա Mercedes-ը

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 56-ամյա Արմեն Հարությունյանը Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 35 DA 002 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 16-ամյա Սուսաննա Սարդարյանին։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Երևանի կենտրոնում բնակիչները կատակում էին. «Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ աղբի մեջ»

Երևանցիները շատ են սիրում Երևանի մասին բազմաթիվ երգերը, այդ թվում՝ «Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գիշերով»-ը, ու մինչ այս օրերին թե հանրապետությունում և թե մայրաքաղաքում բուռն ընտրապայքարի պրոցեսներ են ընթանում, քաղաքի կենտրոնում՝ Բյուզանդի 101 շենքի դիմաց, դեռ ԽՍՀՄ տարիներից երևանցիների սիրելի վայր համարվող հատվածը վերածվել է աղբանոցի։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Շենգավիթի ոստիկանները տաք հետքերով կանխեցին «աղջիկ փախցնելու օպերացիան»

Այսօր՝ մարտի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։45-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանից դեպի Շենգավիթի վարչական շրջան է ընթանում ВАЗ 21014 մակնիշի 14 ZP 014 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթի ոստիկանները ահազանգ են ստացել, որ նշված ավտոմեքենայով մարդ են առևանգել։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ծափաթաղ գյուղում հանդիպում տեղի ունեցավ ԱԺ պատգամավորության թեկնածու Արամ Եգանյանի հետ

Այսօր՝ մարտի 15-ին, Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջանի Ծափաթաղ գյուղում հանդիպում տեղի ունեցավ Ազգային Ժողովի պատգամավորության թեկնածու, ծնունդով ճամբարակցի Արամ Եգանյանի հետ։ Պատգամավորության թեկնածու Ա. Եգանյանին գյուղում դիմավորեցին աղ ու հացով, որից հետո Ա. Եգանյանը ծաղիկներ խոնարհեց 1993 թվականի դեկտեմբերի 29-ին Օմարի ճակատամարտում զոհված գյուղացի ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաղբյուրին, որից հետո ելույթ ունեցան գյուղացիները, ովքեր կոչ արեցին ընտրողներին, որպեսզի իրենց քվեն տան Ա. Եգանյանին։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Մխիթարյանների բազմազավակ ընտանիքին միակ եկամուտ բերող, զույգ հորթուկներով հղի կովը սատկել է

Կոտայքի մարզի Գետամեջ գյուղի 4-րդ փողոցի 18 տանը բնակվող Մխիթարյանների բազմազավակ ընտանիքը հայտնվել է անելանելի իրավիճակում, քանի որ նրանց տան միակ եկամտի աղբյուրը՝ զույգ հորթուկներով հղի կովը, սատկել է: Սոցիալական ծանր ու դժվարին պայմաններում ապրում են 5 անչափահաս երեխաներ՝ 11-ամյա Սարգիսը, 9-ամյա Զառան, 6-ամյա Գոհարիկը, 4-ամյա Մանիկը, 9 ամսական Աննան: Երեխաների մայրը՝ 32-ամյա Նարինե Զոհրաբյանը, երկար ժամանակ է, բնակվում է հայրական տանը, քանի որ ամուսինը խմիչքի հետ սեր է ունեցել, ինքն էլ, այլ ելք չունենալով, վերադարձել է հայրական տուն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz