Մահացած երեխայի հարազատները պնդում են, որ բժշկուհու սխալի հետևանքով են կորցրել իրենց անմեղ հրեշտակին

Այս տարվա փետրվարի 7-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնից «Արաբկիր» ԲԿ տեղափոխված և այնտեղ մահացած 11-ամյա Գեղեցիկ Սոնջյանի ընտանիքի անդամները չեն կարողանում համակերպվել այն դաժան մտքի հետ, որ բժշկուհու սխալ բուժման պատճառով իրենց երեխան մահացել է: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի տատիկը և մայրիկը, մասնավորապես, ասում էին. «Հունվարի 11-ին երեխան իրեն լավ չէր զգում և տարանք պոլիկլինիկա, անալիզներ հանձնեցինք և ասացին, որ ամեն ինչ նորմալ է. անհանգստանալու ոչինչ չկա: Սակայն մենք հետագա մի քանի օրերին նկատեցինք, որ երեխան իրեն լավ չի զգում. ընդհանուր թուլություն ուներ և դժվարությամբ էր քայլում ու զանգեցինք տեղամասի բժշկուհուն, խնդրեցինք` գա տուն, էրեխուն նայի: Նա ուրիշ դեղեր նշանակեց և ասաց, որ երկուշաբթի՝ հունվարի 25-ին,` կբերեք բժշկի: Արդեն երկուշաբթի գնացինք, կրկին մի քանի անալիզներ հանձնեցինք և մեզ ասացին` գնանք հիվանդանոց, որտեղ բժիշկ-մանկաբույժ Մարինե Հակոբյանը խորհուրդ տվեց, որ երեխան մի քանի օր կաթիլայիններ ստանա ու ամեն բան լավ կլինի: Հենց այդ կաթիլայիններն էլ պատճառ դարձան, որ մենք արդեն «Արաբկիր» բժշկական կենտրոնում կորցնենք մեր երեխային»:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz