Երևանում 42-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է էլեկտրասյանը

Այսօր՝ մարտի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտ, 42-ամյա Հրաչյա Մկրտչյանը իր վարած Mercedes մակնիշի 06 LS 009 համարանիշի ավտոմեքենայով բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնի համար նախատեսված ճանապարհին։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1 ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատակիցները։

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

«Հաղթանակ» զբոսայգու արհեստական լճակում հայտնաբերվել են մեծ քանակի սատկած ձկներ

Այս տարվա ցուրտ ձմեռը, կամ միգուցե պատկան մարմինների անփութությունը, պատճառ դարձավ այն բանի, որ «Հաղթանակ» զբոսայգու արհեստական լճի ձկները ամբողջությամբ սատկել են։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լճի հարակից տարածքում ապրող և այգում աշխատող բնակիչներն ասում էին, որ ձկները սատկել են՝ թե փոքրը, թե ամենամեծ ձկները:
Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

Արմավիր քաղաքի մի ամբողջ թաղամաս հայտնվել է «քարե դարում»

Այսօր՝ մարտի 14-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում։ Արմավիր քաղաքի Հարավ-Արևմտյան 108 թաղամասի 2 տասնյակից ավելի բնակիչներ արդարացիորեն բարձրաձայնում են, որ մինչ Արմավիրի մարզպետ, «մեծն» Աշոտ Ղահրամանյանը օրեր առաջ մասնակցելով ԱԺ ընտրությունների պատգամավորի թեկնածուի քարոզարշավին ու այն ժպիտով «Գյումրվա տրնգի էր պարում» ու հայտարարում, թե իր ղեկավարած մարզում բնակիչների 90 տոկոսը գոհ է իր կատարած աշխատանքներից, նշված թաղամասի 100 % բնակիչները փաստերով հակադարձում են «մեծն» մարզպետին։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն արդարացիորեն ասում էին. «Ընտրությունից ընտրություն կգան, կներկայանան, կխոստանան, որ բնակիչների հարցերը կլուծեն, սակայն ընտրության հաջորդ օրը բոլորը դառնում են համր վկաներ։ Մեր ուզածն ի՞նչ է. բարեկարգ ճանապարհ, ոռոգման ջրի խնդրի լուծում, և, որ ամենակարևորն է, ունենանք կանոնավոր գազամատակարարում։ Իսկ դրա համար ոչինչ պետք չէ։ Եթե այդ վայ-չինովնիկները սիրեն մեր հողն ու մարդկանց, ապա հրատապ կլուծեն այդ խնդիրը։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչը հայտնվել է դատական քաշքշուկի մեջ

Կոտայքի մարզի Զառ գյուղի բնակիչ՝ 62-ամյա Գեղամ Մելքոնյանը, հայտնվել է դատական քաշքշուկի մեջ, սակայն չի կարողանում վերականգնել արդարությունը: Բանն այն է, որ նա 2015 թվականին համագյուղացի Արարատ Հարությունյանից օրենքով սահմանված կարգով գնել է հողատարածք, որը նախկինում օգտագործելիս է եղել նույն գյուղի բնակիչ Լևուշ Հովհաննիսյանը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Շղթայական ավտովթար Երևանում. կցորդով ЗИЛ-ը բախվել է կայանված Opel-ին, իսկ Opel-ը՝ Honda-ին

Այսօր՝ մարտի 13-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Փիրումյաններ փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ, ЗИЛ մակնիշի 489 OC 61 համարանիշի կցորդով ավտեմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel մակնիշի 04 SU 529 համարանիշի ավտոմեքենային, իսկ Opel-ը Honda մակնիշի 10 AR 055 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Honda-ի վարորդին, ով այդ պահին մեքենայի հետևի մասում գործ անելուց է եղել, տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Լարված իրավիճակ Բագրատաշենի անցակետի մոտ

Երեկ՝ մարտի 13-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Տավուշի մարզում՝ Բագրատաշենի անցակետի մոտ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մի խումբ ապահովագրական ընկերությունների աշխատակիցներ արդարացիորեն բարձրաձայնում էին, որ մաքսատան տարածքում տեղակայվել է գրասենյակ, որը զբաղվում է ՀՀ սահմանը հատող ավտոմեքենաների ապահովագրմամբ։ Ապահովագրական ընկերությունների աշխատակիցները ֆոտոլրագրողին հայտնեցին, որ նշված ընկերությանը արտոնություններ են տրվել, քանի որ այն գործում է մաքսատան տարածքում և իրենք պահանջում են, որպեսզի գրասենյակը գործունեություն ծավալի մաքսատան տարածքից դուրս, որտեղ տեղայակված են այլ ապահովագրական ընկերությունների գրասենյակները և բոլորն աշխատեն իրավահավասար պայմաններում։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Առեղծվածային պայթյուն Վանաձորի բնակելի շենքերից մեկում

Քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս անհայտ պայմաններում Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծ 77 շենքի 1-ին հարկում՝ շենքի մուտքերից մեկում, բնակիչներն ուժեղ պայթյունի ձայն են լսել, ինչից հետո հայտնաբերվել են ապակե ցուցափեղկերը կոտրված, էլեկտրահաշվիչները վնասված: Այս պահին դեպքի վայր են ժամանում ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Արամ Ղազարյանի գլխավորությամբ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Արթիկ-Փանիկ-Գյումրի երթուղին սպասարկող Газель-ի հետևի ձախ անիվը ընթացքի ժամանակ պոկվել է

Երեկ՝ մարտի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 9:00-ի սահմաններում Գյումրի-Արթիկ ճանապարահատվածի 4-րդ կիլոմետրին Արթիկ-Փանիկ-Գյումրի երթուղին սպասարկող Газель մակնիշի 1825 L համարանիշի միկրոավտոբուսի հետևի ձախ անիվը ընթացքի ժամանակ պոկվել է:Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

2 անչափահաս երեխաների 30-ամյա հայրիկի կյանքը կախված է յուրաքանչյուրիցս

Վանաձոր քաղաքում բնակվող Փափախչյանների ընտանիքի միակ ցանկությունը՝ 30-ամյա Վահե Փափախչյանին երիկամի փոխպատվաստում կատարելու նպատակով գումար հայթհայթելն է: Վահեն երկու անչափահաս երեխաների հայր է, նրա եղբայրը նույն հիվանդության պատճառով մահացել է 2012թ.-ին և այդ օրվանից հետո է միայն Վահեի մոտ ի հայտ եկել այդ չարաբաստիկ հիվանդությունը: Ըստ բժիշկների՝ Վահեի առողջական խնդիրները ստրեսի հետեւանք են:

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz