Խոշոր ու շղթայական ավտովթար Իջևանում. բախվել են մարդատար ավտոբուսը, Mitsubishi-ն ու ЗИЛ-ը

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում, 54-ամյա Դավիթ Թադևոսյանը իր վարած 82 FF 001 համարանիշի մարդատար ավտոբուսով Իջևան քաղաքի Երևանյան փողոցում բախվել է կայանված վիճակում գտնվող ЗИЛ մակնիշի 19 ԼՏ 687 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ЗИЛ-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է նույն հատվածում կայանված Mitsubishi Montero մակնիշի 34 TD 017 համարանիշի ավտոմեքենային:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Տավուշում տեղի ունեցավ Վահան Տերյանին նվիրված «Անտիպ ու անհայտ էջեր» գրքի շնրոհանդես

Մինչ մայրաքաղաքում դեռ ԽՍՀՄ տարիներից գործող ու ժողովրդի կողմից մեծ պահանջարկ ունեցած բազմաթիվ գրադարաններ փակվեցին և այդ տարածքները վերածվեցին առևտրի ցանցերի, խաղատների, ժամանցի վայրերի՝ Տավուշի մարզում գրական կյանքը չի մահանում: Երեկ՝ մարտի 11-ին, Տավուշի մարզային գրադարանում տեղի ունեցավ հայ մեծանուն գրող Վահան Տերյանին նվիրված «Անտիպ ու անհայտ էջեր» գրքի շնրոհանդեսը:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը

Այսօր տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի 10-րդ փակ առաջնությունը։ Մրցաշարի նպատակն էր համալրել հավաքական թիմ, որը կմասնակցի 2017 թ․-ի Կովկասի, Եվրոպայի, Եվրասիայի, աշխարհի և միջազգային առաջնություններին ։ Մասնակցում էին Հանրապետության բոլոր մարզերի և Երևանի տարբեր համայնքների ուժեղագույն մարզիկ-մարզուհիները ։ Բացման արարողության ժամանակ կրտսեր մարզիկները գեղեցիկ ցուցադրական ելույթներով հանդես եկան ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ալավերդի քաղաք էր այցելել Ազգային Ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը

Այսօր՝ մարտի 12-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաք էր այցելել Ազգային Ժողովի փոխնախագահ էդուարդ Շարմազանովը։ Ա․ Շարմազանովը այցելել էր իր ծննդավայր, որտեղ հանդիպեց ու զրուցեց քաղաքացիների հետ։ Հանդիպում տեղի ունեցավ Սանահին գյուղական թաղամասի բնակիչների հետ, որտեղ քննարկեցին մի շարք հարցեր՝ մասնավորապես գալիք ընտրությունները, արված ու կիսատ թողնված գործերը։ Բնակիչների հետ զրույցից հետո Շարմազանովը այցելեց Սանահին վանական համալիր, որտեղ մոմ վառեց ու վանահոր հետ միասին քննարկեցին վանքի հետ կապված մի շարք հարցեր։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Volkswagen Jetta-ն ու Toyota Camry-ն

Երեկ՝ մարտի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։00-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Մայիսյան գյուղ տանող ճանապարհահատվածի 23-րդ կմ հատվածում բախվել են ՌԴ քաղաքացի, ժամանակավորապես Գյումրիում բնակվող 60-ամյա Հենրիկ Մկրտչյանի վարած Volkswagen Jetta մակնիշի 34 ՍM 547 համարանիշի և Շիրակի մարզի Կաքավասար գյուղի բնակիչ, 31-ամյա Արկադի Ապիկյանի վարած Toyota Camry մակնիշի 97 CG 777 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Մկրտչյանն ու Volkswagen-ի ուղևորներ՝ Գյումրի քաղաքի Նիզամու փողոցի բնակիչ, 33-ամյա Բագրատ Համբարյանը և Toyota-ի վարորդ Ա. Ապիկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan March և УАЗ մակնիշի ավտոմեքենաները. վերջինը կողաշրջվել է

Երեկ՝ մարտի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա թաղամասի բնակիչ, 27-ամյա Գրիգոր Գրիգորյանի վարած Nissan March մակնիշի 35 DC 103 համարանիշի և Լոռու մարզի Կողես գյուղի բնակիչ, 57-ամյա Սարգիս Մկրտչյանի վարած УАЗ 460 մակնիշի 77 RQ 775 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վերջինը կողաշրջվել է։ Վթարի հետևանքով УАЗ-ի ուղևորուհիներ՝ Նվարդ գյուղի բնակիչներ, 28-ամյա Աշխեն Խաչատրյանն ու 49-ամյա Մարինե Ղազարյանը քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են Ալավերդու բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Արտակարգ իրավիճակ Երևանում․ մի ամբողջ բնակչություն հայտնվել է «ջրհեղեղի» վտանգում

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին -Բերդի 5-րդ նրբանցքի թիվ 4/1 հասցեում գտնվող «Դուստր Հասմիկ» ՍՊԸ- ին պատկանող արտադրամասի տարածքում և դրան հարակից մոտակա օբյեկտներում ոռոգման ջուր է լցվել և այն շարունակվում է հոսել։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ծառայության լեյտենանտ Արամ Մանասյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Խոշոր ու ողբերգական ավտովթար Հրազդանում. Priora-ն մխրճվել է մարդատար ավտոբուսի մեջ

Այսօր՝ մարտի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 00:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայի և նրան զուգահեռ ընթացող երկաթգծին հատվող երկրորդական ճանապարհի հարևանությամբ բախվել են ВАЗ 217030 մակնիշի T 700 TP 26 համարանիշի և Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի բնակիչ, 66-ամյա Համլետ Մաթևոսյանի վարած ПАЗ 3205 մակնիշի 416 ՏՍ 42 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 217030-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորն ու ПАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Հրազդանի բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

Մահվան ելքով վրաերթ Արմավիրի մարզում. 56-ամյա գյուղապետը KIA-ով վրաերթի է ենթարկել 91-ամյա հետիոտնին

Այսօր՝ մարտի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։10-ի սահմաններում Արմավիրի մարզի Մեծամոր գյուղի բնակիչ, 56-ամյա Էդվարդ Միրզոյանը իր վարած KIA Sorento մակնիշի 212 ԼԼ 70 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 91-ամյա Ժաժկով Կիրակոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մեծամորի բժշկական կենտրոն, որտեղ 1,5 ժամ անց վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz