Երևանի «գաի պլաշչադկան» հերթական անգամ լցվեց խմած ու օրինախախտ վարորդների մեքենաներով

Այսօր՝ մարտի 11-ին, Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվել հերթական օրինախախտ վարորդների 2 տասնյակից ավելի ավտոմեքենաներ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս անգամ «գաի պլաշչադկա» է տեղափոխվել 27 տրանսպորտային միջոց, որոնցից 23-ի վարորդները եղել են ոչ սթափ /խմած/ վիճակում։ Ինչպես և մյուս դեպքերում, վարորդները խախտել են ճանապարհային երթևեկության կանոնները, իսկ մի մասը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։ Մանրամասները՝ http://shamshyan.com/hy/article/2017/…

Ողբերգական ավտովթար . վարորդը Opel-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում

Այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 32 ՏՍ 962 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան –Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Աբովյան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և մոտ 120 մ առաջ ընթանալով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

«Ֆլորենսիա»-ի անվտանգության ծառայության պետ ներկայացած վարորդի Mercedes-ը տեղափոխվեց «գաի պլաշչադկա»

Երեկ՝ մարտի 10-ին, Երևանի ՃՈ ծառայողների կողմից Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել Mercedes մակնիշի 17 AT 777 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով ներկայացել է Երևան քաղաքի բնակիչ Արմեն Սարգսյան անունով, ենթարկվել է բժշկական փորձաքննության և պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz