ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝«Ճվճվ Արոյի» որդու՝ Սաքուլիկի կողմից Ծաղկաձորի խաղատանը հնչած կրակոցից

Մարտի 5-ին SHAMSHYAN.com-ը տեղեկություն է հրապարակել Ծաղկաձորում գործող «Կոսմոս» խաղատանը հնչած կրակոցի մասին, որի ժամանակ հրազենային վնասվածք էր ստացել հանցագործ աշխարհում վարկաբեկված «Ճվճվ Արո» մականվամբ Արա Վարդանյանի տղան՝ 25-ամյա Սարգիս Վարդանյանը, ով բազմաթիվ անգամ հայտնվել է քրեական պատմություններում, հայտնվել դատարաններում ու նրա կատարած բազմաթիվ ավտովթարների պաճառով մեծ թվով քաղաքացիներ են հայտնվել հիվանդանոցներում:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Opel, Toyota, Volkswagen, BMW, Nissan մակնիշի ավտոմեքենաները

Այսօր՝ մարտի 7-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։20-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարալանջի նորակառույց ճանապարհ տանող ճանապարհահատվածում բախվել են Արամ Հարությունյանի վարած Opel Astra G մակնիշի 35 AX 808 համարանիշի, Հարություն Խաչատրյանի վարած Toyota Corolla մակնիշի 35 AL 571 համարանիշի, Հայկ Մկրտչյանի վարած Volkswagen Golf մակնիշի 34 VՍ 595 համարանիշի, Սուրեն Հովսեփյանի վարած BMW մակնիշի 32 VA 002 համարանիշի և Հրանտ Գալստյանի վարած Nissan մակնիշի 34 AV 207 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, սակայն դեպքի վայրում հավաքվածները Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներին հայտնել են, որ 1 հոգի բուժօգնություն ստանալու նպատակով դիեմել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

«Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց 30 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը

Այսօր՝ մարտի 6-ին, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը ներկայացրեց 30 կետից բաղկացած իր նախընտրական ծրագիրը: Ելույթով հանդես եկան կուսակցության փոխնախագահներ Հեղինե Բիշարյանը, Մհեր Շահգելդյանը, այնուհետև կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը: Հ. Բիշարյանը հիշեցրեց, որ Օրինաց երկիր խմբակցությունը շուրջ 200 օրենքի հեղինակ է: Մ. Շահգելդյանը ծրագիրն անվանեց նորարարական և իրատեսական:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ողբերգական դեպք Մուսալեռ գյուղում. փրկարարները տան փլատակներից դուրս են բերել 93-ամյա կնոջ դի

Այսօր՝ մարտի 7-ին, արտակարգ ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մուսալեռ գյուղի Բաբաջանյան 4 տանը փլուզում է տեղի ունեցել և կա տեղեկություն, որ ներսում քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Մուսալեռի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ծառայողները՝ համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանի գլխավորությամբ։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Արագածոտնի մարզում նշեցին հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը

Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 63-ամյա վարորդի Lada-ն ու 43-ամյա վարորդի Mtsubishi-ն

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում, Ձորաղբյուրի ամառանոցներում՝ «Նորավան» ամառանոցային համալիրի դիմաց, բախվել են Երևան քաղաքի բնակիչ, 63-ամյա Բաբկեն Ավետիսյանը իր վարած Lada 21010 մակնիշի 71 NM 101 համարանիշի և Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 43-ամյա Սամվել Լալայանի վարած Mitsubishi մակնիշի 19 UU 164 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lada-ի վարորդ Բ. Ավետիսյանը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Մարդաբոյ փոսերի պատճառով Արարատի մարզում բախվել են Porsche Cayenne-ն ու 06-ը. կան վիրավորներ

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:30–ի սահմաններում Ոսկետափ գյուղի Երևանյան խճուղում բախվել են նույն գյուղի բնակիչներ, 33-ամյա Կարեն Պետրոսյանի վարած Porsche Cayenne մակնիշի C 910 CT 777 համարանիշի և 53-ամյա Մուշեղ Կարապետյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 01 GR 099 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդն ու նրա 2 ուղևորները գյուղացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Ոստիկանները դանակահարված ու ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երիտասարդներին տեղափոխել են հիվանդանոց

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:30-ի սահմաններում Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանի «Մալականի» այգուն հարակից Հրազդանի կիրճում 3 երիտասարդ տղա կա, ովքեր գտնվում են անօգնական վիճակում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ: Արդեն այգում Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են անօգնական և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 3 երիտասարդի, ում ոստիկանների կանչով դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենան ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխել է Արմենիա բժշկական կենտրոն:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/…

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz