Արտակարգ դեպք Երևանում. շենքի տանիքից թափված սառցաբեկորները ջարդուփշուր են արել Mercedes-ը

Այս օրերին, որբ ինտենսիվ կերպով սկսվել է ձնհալը, մայրաքաղաքի բարձրահարկ շենքերի տանիքներից թափվող սառցաբեկորները լուրջ վտանգ են ներկայացնում թե՛ մարդկանց, թե՛ ավտմեքենաների համար: Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմաններում Օրբելի փողոցի 14 շենքի տանիքից թափված սառցաբեկորները լուրջ վնասել է Երևանի բնակիչ 41-ամյա Անդրանիկ Գայսերյանին պատկանող, Mercedes մակնիշի 34 TL 345 համարանիշի ավտոմեքենան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/03/04/1060563/

Արտակարգ դեպք Երևանում. բարձրահարկ շենքի տանիքից թափված սառցաբեկորները ջարդուփշուր են արել Nissan-ը

Երեկ՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Չայկովսկու 34 շենքի տանիքից սառցաբեկորները սահել և թափվել է հարևանությամբ կայանված, Երևան քաղաքի բնակիչ, 28-ամյա Սարգիս Վարդանյանին պատկանող Nissan մակնիշի 01 SQ 050 համարանիշի ավտոմեքենայի վրա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար, այդ պահին մեքենայում կամ դրա կողքով անցնող մարդ չի եղել, իսկ մեքենան լուրջ վնասվել է:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/03/04/1060521/

Երևանում Mercedes-ի անվահեծանի վնասման պատճառով տեղի է ունեցել խոշոր ավտովթար

Երեկ՝ մարտի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 FD 335 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտու բետոնե հատվածին և հայտնվել խոտածածկ հատվածում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներր չկան:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/03/04/1060520/

Լեռնանիստ գյուղում 2 մարդու մահվան մեջ գյուղացիները կասկածում ու մեղադրում են «Գազպրոմ Արմենիա»-ին

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակիչները չեն կարողանում ստանալ այն հարցի պատասխանը, թե ինչն է, ի վերջո, եղել գյուղում 2 հոգու մահվան և 3 հոգու վիրավորում ստանալու պատճառ դարձած խանութի փլուզման կամ պայթելու պատասխանները: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Առաջին օրը մենք էլ մասամբ այն կարծիքի էինք, որ տեղի ունեցածը հնարավոր է ձնհալի պատճառով փլուզման հետևանք լիներ, սակայն փլուզված շենքի վրայից պանելները հեռացնելուց հետո խանութի տակ հայտնաբերել ենք երկաթյա խողովակներ, որի միջից մի քանի օր գազ էր դուրս տալիս և որպեսզի համոզվեինք, որ այն գազ է՝ լուցկի վառեցինք, ինիչից հետո կրակ բռնկվեց: Այս ամենից հետո գրեթե ողջ գյուղը համոզված է, որ պատճառը եղելէ ոչ թե փլուզումը, այլ կուտակված գազի հետևանքով առաջացած կայծն ու պայթյունը, ինչի պատճառով էլ վիրավորներից մեկը, ով տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկների հայտարարության համաձայն ունեցել է դեմքի մասում այրվածքներ, մազերն էլ խանձված է եղել, ինչը հիմք է տալիս մեզ հայտարարել, որ տեղի ունեցածը գազի կուտակման հետևանքով առաջացած պայթյունն է եղել»:

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/03/04/1060379/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz