Խոշոր ավտովթար-հրդեհ Իսակովի պողոտայում. Nissan-ը բախվել է բենզալցակայանի գովազդային վահանակին

Քիչ առաջ խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Nissan մակնիշի 34 RՏ 370 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ Ոստիկանության ակադեմիայի մոտ, բախվել է «Ֆլեշ» բենզալցակայանի գովազդային վահանակին, ինչի հետևանքով էլ ուժեղ հրդեհ է բռնկվել մեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի վայր են ժամանել 2 մարտական հրշեջ ջոկատ, ովքեր մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/03/02/1060330/

Երևանում բախվել են Nissan-ն ու BMW-ն. վթարի վայր է ժամանել ԱԺ պատգամավորը

Այսօր՝ մարտի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Nissan Qashqai մակնիշի 90 NA 100 համարանիշի և BMW մակնիշի 33 TՍ 735 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/03/02/1060339/

Facebook Comments

Poster un Commentaire

Be the First to Comment!

Notify of
avatar
wpDiscuz